Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:

Քրիստոսի Հարության տոնի մյուս անվան՝ Սուրբ Զատկի նշանակությամբ մարդկությունը Քրիստոսի շնորհիվ զատվեց, ազատվեց մեղքի գերությունից՝ ստանալով մեծագույն պարգևը՝ հավիտենական կյանքը: 

Զատիկի առավոտյան մատուցվում է Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ, որի ավարտից հետո մարդիկ իրար հայտնում են Ս. Հարության ուրախաբեր ավետիսը` ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։

Share.