Ստամբուլում թմրանյութերի դեմ իրականացված հատուկ գործողության շրջանակներում այսօր առավոտյան ձերբակալվել են թուրքական շոու-բիզնեսի և կինոաշխարհի 9 հայտնի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։
Ձերբակալվածների թվում են դերասան Իբրահիմ Չելիքոլը, որը հայտնի է «Տունը, որտեղ ծնվել ես» և «Թռչնի թռիչքը» սերիալներից, փոփ կատարողներ Բենգյուն, Սիմգե Սաղընը, Մելեք Մոսսոն և Մուստաֆա Ջեջելին, մոդելյեր Սիփահի Հաջըսուլեյմանօղլուն, ինչպես նաև երաժշտական պրոդյուսեր Իլքայ Սենջանը։ Նրանք բոլորը կասկածվում են թմրամիջոցների օգտագործման, պահման և տարածման մեջ։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում խոշոր հակաթմրանյութային գործողությունները են իրականացվում Ստամբուլում։ Ավելի վաղ ձերբակալվել էին տասնյակ մարդիկ, այդ թվում՝ դերասաններ, հեռուստալրագրողներ և բլոգերներ։ Փետրվարին դատարանը կալանք էր դրել Բոսֆորի ափին գտնվող հնգաստղանի «Bebek» հյուրանոցի վրա, որտեղ, ըստ ոստիկանության տվյալների, տեղի էլիտան փակ երեկույթների ժամանակ թմրանյութեր էր օգտագործում։
