Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Բանակցություններն ընթանում են Դոլմաբահչե պալատում։ Մատվիենկոն գլխավորում է Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի միջոցառումներին մասնակցող Դաշնության խորհրդի պատվիրակությունը։

Ավելի վաղ նա բանակցություններ էր վարել Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ՝ նշելով 2024 թվականին AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետ կապված իրավիճակի հետևանքների կարգավորման կարևորությունը։

Share.