Սպիտակ տունը հայտարարել է, որ Թեհրանի «անվերապահ կապիտուլյացիան» նշանակում է, որ ԱՄՆ նախագահն ինքը կորոշի, թե Իրանը երբ այլևս սպառնալիք չի ներկայացնում։
Հիշեցնենք, որ ուրբաթ՝ մարտի 6-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես մերժեց Թեհրանի հետ որևէ դիվանագիտական համաձայնագրի հնարավորությունը։ Բանակցությունների փոխարեն նա հայտարարեց լիակատար կապիտուլյացիայի ընթացքի մասին: Ամերիկացի առաջնորդն այս արմատական վերջնագիրը բացատրեց որպես Իրանը փլուզումից փրկելու ցանկություն։ Ըստ Թրամփի ծրագրի՝ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կվերականգնեն Իրանի տնտեսությունը «Make Iran Great Again» կարգախոսի ներքո՝ միայն ռեժիմի փոփոխությունից և նոր առաջնորդների ընտրությունից հետո։
