Վաշինգտոնի վարչակազմը ներկայում անհրաժեշտ չի համարում ստանալ Կոնգրեսի թույլտվությունը՝ Իրանի դեմ ռազմական գործողությունները շարունակելու համար։ Դրա մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Նա նշել է, որ պաշտոնական Կոնգրեսի այդ թույլտվության անհրաժեշտությունը չկա, քանի որ, ըստ ներկայիս վարչակազմի, Միացյալ Նահանգները ներկայում պատերազմի մեջ չէ Իրանի հետ, այլ պարզապես «լայնածավալ ռազմական գործողություններ» է իրականացնում Իսլամական Հանրապետության դեմ։ «Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա»,- կրկնել է Լևիթը։
Ըստ օրենքի՝ Միացյալ Նահանգներում պատերազմ հայտարարելու լիազորություն ունի միայն Կոնգրեսը։
