Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացած Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակչում Մոսկվայի «Սպարտակը» հաղթել է «Կրասնոդարին»:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում մոսկվացիներն առավելության են հասել 4:3 հաշվով:
Այսպիսով, «Սպարտակն» իր պատմության մեջ 5-րդ անգամ նվաճեց Ռուսաստանի գավաթը։ Նախորդ անգամ թիմն այս տիտղոսին արժանացել էր 2021/2022 մրցաշրջանում՝ եզրափակչում առավելության հասնելով Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ (2:1):
