ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կարծում է, որ առաջիկա երեք շաբաթվա ընթացքում կարող են պայմաններ ստեղծվել Պուտինի, Թրամփի և Զելենսկիի եռակողմ հանդիպման համար:

Նա հույս ունի ռուսական և ուկրաինական կողմերին որոշ առաջարկներ ներկայացնել․

«Ինչ-որ պահի դա կարող է լինել եռակողմ հանդիպում նախագահի հետ: Տեսնենք։ Այնպես որ, հուսով եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում լավ նորություններ կլսեք»,– ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը:

Share.