Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 13-17-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16- 20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում ևս մայիսի 13-17-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 19-21 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +16…+18 աստիճան։

Եղանակի տեսություն
