Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 7-9-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ: Մայիսի 7-8-ին գիշերը և առավոտյան ժամերին առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մայիսի 10-ի և 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում ևս մայիսի 7-8-ին, 9-ի ցերեկը, 11-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Մայիսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 20-22 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +15…+17 աստիճան։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2026

Եղանակի տեսություն

Share.