Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 25-28-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Մարտի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 25-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 25-28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 11-13 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +9…+11 աստիճան։

Share.