Մարտի 13-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռներում և նախալեռներում՝ ձյան, իսկ հովտային գոտիներում՝ թաց ձյան և անձրևի տեսքով: Քամին կլինի հյուսիսարևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ: Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ արդեն շաբաթ օրը, համատարած տեղումների ֆոնին, գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ:

«Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2 աստիճան, վաղը ցերեկը՝ +8+10 աստիճան տաքություն:

Օդի ջերմաստիճանը մարզերում․

Շիրակում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +2+5,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +2+5,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +6+10,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +1+4,

Լոռիում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +2+6,

Տավուշում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+9,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +2+5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +6+10,

Արարատում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +10+13,

Արմավիրում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +10+13,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ +2+5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +8+12,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +1+5:

Share.