ԱՄՆ-ից և Իսրայելից եկող սպառնալիքի չեզոքացումից հետո Իրանը կկարողանա նավերի անվտանգ և կայուն անցում ապահովել Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտարարել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում)։
«Ագրեսորների կողմից եկող սպառնալիքների (նկատի ունեն ԱՄՆ-ն ու Իսրայելը) չեզոքացումից և նոր կանոնների ներդրումից հետո նոր միայն հնարավոր կդառնա նեղուցով անվտանգ և կայուն տարանցումը»,- ասվում է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։
Կորպուսի ռազմածովային ուժերը շնորհակալություն են հայտնել կապիտաններին և նավատերերին «Հորմուզի նեղուցում իրանական կանոնները պահպանելու և տարածաշրջանային ծովային անվտանգության մեջ ներդրում ունենալու համար»։
