Մայիսի 28-ին Երևանում կանցկացվեն Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումները։ Կենտրոնական միջոցառումներից կլինի ռազմական շքերթը։

Ռազմական տեխնիկան արդեն բերվել են մայրաքաղաքի կենտրոն՝ փորձերի համար: Այս պահին Երևանի երկնքում վարժական թռիչքներ են իրականացնում ՀՀ ռազմաօդային ուժերի Սու-25 գրոհային ինքնաթիռները։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ շքերթին ՀՀ զինված ուժերի զինանոցում գտնվող հայկական արտադրության ռազմական տեխնիկա և սպառազինություն կներկայացվի՝ սկսած անօդաչու թռչող սարքերից և ռադիոլոկացիոն համակարգերից մինչև կապի միջոցներ և այլ տեխնիկա։

Share.