Opta Analyst սուպերհամակարգիչը Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի կիսաեզրափակիչ փուլի ավարտից հետո թարմացրել է մրցաշարի հաղթողի վերաբերյալ իր կանխատեսումը։
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը մեծ շանսեր ունի պատմության մեջ առաջին անգամ նվաճելու գլխավոր եվրագավաթը։
Մայիսի 7-ի դրությամբ Opta Analyst-ը թիմերի հաղթելու շանսերը գնահատում է հետևյալ համամասնությամբ.
«Արսենալ» (Անգլիա) – 55,76%
ՊՍԺ (Ֆրանսիա) – 44,24%
Գլխավոր եվրագավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 30-ին՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։
Նշենք, որ փարիզյան ակումբը մրցաշարի գործող չեմպիոնն է, իսկ «Արսենալը» նախորդ մրցաշրջանում հասել էր մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջել էր հենց ՊՍԺ-ին:
