Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչից հետո կանխատեսել է հաղթողին՝ առավելությունը տալով անգլիական «Աստոն Վիլային»։ Իսպանացի Ունաի Էմերիի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 42,7 տոկոս։ Երկրորդ տեղում «Ֆրայբուրգն» է, երրորդ տեղում՝ «Բրագան»:
«Աստոն Վիլա» (Անգլիա)` 42,7 տոկոս հավանականություն
«Ֆրայբուրգ» (Գերմանիա)` 20 տոկոս
«Բրագա» (Պորտուգալիա)` 18,8 տոկոս
«ՆոթինգեմՖորեսթ»(Անգլիա)` 18,5 տոկոս
Կիսաեզրափակիչում «Աստոն Վիլան» կմրցի «Նոթինգեմ Ֆորեսթի» հետ, «Բրագան»՝ «Ֆրայբուրգի» հետ:
Առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 30-ին, պատասխան հանդիպումները՝ մայիսի 7-ին:
