Opta սուպերհամակարգիչը կայացած 30 տուրերից հետո գնահատել է կատալոնական «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» շանսերը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնության համար։

«Բարսելոնայի» չեմպիոն դառնալու հավանականությունը 92 տոկոս է «Ռեալինը»՝ 8 տոկոս:

«Բարսելոնան» ունի 76 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մադրիդի «Ռեալն» իր ակտիվում գրանցել է 69 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։

Հաջորդ տուրում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը սեփական հարկի տակ կընդունի «Էսպանյոլին», իսկ մադրիդյան ակումբը նույնպես տնային խաղում կմրցի «Ժիրոնայի» հետ։

Share.