Արաբական Միացյալ Էմիրությունների ծովային շրջափակումը սկսվել է, գրում է Pars Today-ը:

«Այս պահից սկսած Էմիրությունները նավթ արտահանելու համար պետք է թույլտվություն ստանան Իրանից»,- ասվում է ալիքի հաղորդագրության մեջ:

Այսօր ավելի վաղ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել էր Իրանի իրականացրած լայնամասշտաբ հարձակման մասին:

Դրանից քիչ առաջ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր-Սաիդ Իրավանին նամակ էր հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին, որում պահանջել էր լիակատար պատասխանատվություն սահմանել արաբական վեց երկրների համար՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններում ունեցած դերակատարման համար:

Share.