Իսրայելական ուժերը չորս ռազմական մեքենայով մուտք են գործել Սիրիայի՝ օկուպացված Գոլանի բարձունքներին սահմանակից Քունեյթրա նահանգի հարավային գյուղական համայնքի Սաիդա ալ-Խանուտ գյուղ, հաղորդում է սիրիական SANA գործակալությունը:
Լրատվամիջոցների տվյալներով՝ սիրիացի զինվորականները խուզարկել են մի քանի տուն, սակայն ձերբակալությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Մեկ այլ միջադեպի ժամանակ իսրայելական երեք տանկ առաջ են շարժվել Քունեյտրայի հարավային մասում գտնվող Ալ-Մուալլակա գյուղի արվարձանի Թել էլ-Դրեյյատ շրջանի ուղղությամբ, ինչից հետո նահանջել են։
