Սիրիայի իշխանությունները շաբաթ օրը հայտարարել են, որ հայտնաբերել և փակել են երկիրը Լիբանանին կապող թունելը։ Ըստ նրանց, «լիբանանյան աշխարհազորայիններն» այն օգտագործել են մաքսանենգության նպատակով, հայտնում է SANA-ն։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը պետական լրատվամիջոցին հայտնել է, որ բանակը «հայտնաբերել է սիրիական և լիբանանյան տարածքները միացնող թունել՝ Հոմսից դեպի արևմուտք գտնվող Հոշ ալ-Սայիդ Ալի գյուղի մոտակայքում»։

«Թունելը լիբանանյան աշխարհազորայիններն օգտագործել են մաքսանենգության համար, և համապատասխան ռազմական իշխանությունները փակել են այն»,- ասել է նա։

Share.