Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած «Եվրատեսիլ» 70-րդ երգի մրցույթի 2–րդ կիսաեզրափակչում Հայաստանը ներկայացնող Սիմոնը չանցավ եզրափակիչ փուլ։ Նա իր «Paloma Rumba » երգով հանդես եկավ 6 համարի ներքո:
Հայաստանից բացի երկրորդ կիսաեզրափակիչը չհաղթահարեցին նաև Ադրբեջանը, Լյուքսենբուրգը, Շվեյցարիան, Լատվիան:
15 երկրից եզրափակիչ անցան Բուլղարիան, Ուկրաինան, Նորվեգիան, Ավստրալիան, Ռումինիան, Մալթան, Կիպրոսը, Ալբանիան, Դանիան, Չեխիան։
Նշենք, որ առաջին առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին, 15 երկրից տասն անցան եզրափակիչ՝ Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը:
«Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչը մայիսի 16-ին է։
