Սիդնի Սուինին որոշել է ուրախացնել իր 26.1 միլիոն հետևորդներին Ինստագրամում նոր, սեքսուալ լուսանկարներով։

попк.jpg (80 KB)

28-ամյա աստղը ներկայացրել է ներքնազգեստի իր SYRN ապրանքանիշը գովազդելու համար սադրիչ ֆոտոսեսիայի լուսանկարները։ Լուսանկարներում Սուինին կեցվածք է ընդունել սպիտակ ժանյակավոր ներքնազգեստով ռետրո կինոթատրոնում՝ ցուցադրելով իր հայտնի կազմվածքը։

попк1.jpg (68 KB)

Մեկ լուսանկարում նա նստած է կարմիր թավշյա աթոռին՝ ծնկներին պոպկորնի գծավոր տուփով։ Մեկ այլ լուսանկարում նա կարմիր վարդերն օգտագործում է որպես գայթակղիչ աքսեսուարներ։

попк2.jpg (80 KB)

«Մեր գայթակղիչ @syrn-ի մի փոքր մասն այժմ հասանելի է», – գրել է նա գրառման տակ։

попк3.jpg (136 KB)

Seductress հավաքածուի ապրանքների գները տատանվում են 19 դոլարից՝ ստրինգի համար, մինչև 269 դոլար՝ «Date Night» կորսետի համար։ 

Share.