Սեպտեմբերից հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար կամընտրական հիմունքով կգործեն ճանապարհային անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ ծրագրի նպատակն է բարձրացնել սովորողների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ։

Խմբակի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները կսովորեն․

ճանապարհային երթևեկության կանոնները,

ճանապարհային նշանները և գծանշումները,

լուսացույցի և կարգավորողի ազդանշանները,

հետիոտնի և ուղևորի վարքականոնները,

ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները,

վարորդական գործնական հմտություններ և այլն։

Խմբակի մասնակցությունը 12-րդ դասարանում կարող է հանդիսանալ նաև վարորդական իրավունքի քննության համար նախապատրաստական դասընթաց, որի շնորհիվ սովորողները կարող են քննություն հանձնել և վարորդական վկայական ստանալ:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։

Share.