ԴՕԿ կուսակցության նախընտրական շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը դիմել է կուսակցության քաղաքական ակտիվին․

«Հարգելի՛ ԴՕԿ Կուսակցության անդամներ, համակիրներ, պատգամավորության թեկնածուներ և մեր արժանապատիվ ընտրողներ,

Նախընտրական քարոզարշավի այս վճռորոշ օրերին ԴՕԿ Կուսակցության առաջնորդ, Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու Վարդան Ղուկասյան-ը յուրաքանչյուր Աստծո օր անձամբ ներկայացնում է կուսակցության նախընտրական ծրագրային դրույթները՝ տնտեսական, ռազմական, քաղաքական, սոցիալական և պետականաշինության բազմաթիվ ոլորտների վերաբերյալ։

Առանձնակի կարևորությամբ ներկայացվում են նաև մարզային թիրախային ծրագրերը՝ յուրաքանչյուր մարզի սոցիալ-տնտեսական առանձնահատկություններին, խնդիրներին և զարգացման հնարավորություններին համապատասխան։

Այս ամենը պարզապես քաղաքական խոստումներ չեն։

Սա պետական վերակառուցման ծրագիր է։

Սա արժանապատիվ Հայաստանի վերածննդի ճանապարհային քարտեզ է։

Վերոգրյալով պայմանավորված՝ կոչ ենք անում ձեզ՝ հնարավորինս լայնորեն տարածել արդեն հրապարակված և առաջիկայում հրապարակվող ծրագրային դրույթները՝ ձեր սոցիալական հարթակներով, լրատվական միջոցներով, անձնական շփումներով և բոլոր հնարավոր եղանակներով, որպեսզի յուրաքանչյուր ընտրող հնարավորություն ունենա ծանոթանալու ԴՕԿ Կուսակցության տեսլականին և այն Հայաստանին, որը կառուցվելու է ժողովրդի, ոչ թե զոռբաների համար։

Միասին հասցնենք ճշմարտությունն ու ծրագիրը յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր բակ, յուրաքանչյուր քաղաք և գյուղ»։

ԴՕԿ Կուսակցության նախընտրական գլխավոր շտաբի պետ,
Փաստաբան
Լևոն Բաղդասարյան

Օրենքի դիկտատուրա տեսանյութը․

Share.