ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպում»: Այս մասին հայտնել է ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:

«ՍԱՏՄ–ն իր նախաձեռնությամբ վերահսկողություն է սկսել «Ջերմուկ գրուպում»։ Թե՛ իրացման ցանցից, թե՛ արտադրությունից կվերցվեն նմուշներ, կտրվեն լաբորատոր փորձաքննության։ Արդյունքներն անպայման կհրապարակվեն՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն»,–նշել է նա։

Հիշեցնենք, որ «Չեստնի զնակ» մակնշման համակարգը Ռոսպոտրեբնադզորի հանձնարարականով արգելափակել է Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի ևս գրեթե 1,1 միլիոն շշի վաճառքը:

Share.