Իր տարածքի վրա հարձակումների պատճառով Սաուդյան Արաբիան Էր Ռիյադում Իրանի դեսպանատան հինգ աշխատակիցներին, այդ թվում ռազմական կցորդին, հայտարարել է «պերսոնա նոն գրատա»՝ պահանջելով 24 ժամվա ընթացքում լքել թագավորությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ին։
«Սաուդյան Արաբիայի թագավորությունը տեղեկացրել է Իրանի դեսպանության ռազմական կցորդին, նրա օգնականին և դիվանագիտական առաքելության ևս 3 աշխատակիցների 24 ժամվա ընթացքում թագավորությունը լքելու անհրաժեշտության մասին՝ նրանց հայտարարելով անցանկալի անձիք», – ասված է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ավելի վաղ հայտարարել էր, որ արաբական երկրները Իրանին «վերջին նախազգուշացումն» են արել՝ կապված իրենց տարածքների վրա հարվածների հետ:
