Սաուդյան Արաբիայի արևելքում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Pars Today-ը։
Ըստ Fars լրատվական գործակալության՝ հղում անելով Իրանի ԻՀՊԿ-ի հայտարարությանը, միջին հեռահարության «Քիյամ» և «Զոլֆաղար» հրթիռները հարվածել են նաև ԱՄՆ թիրախներին և շահերին, դրանց թվում՝ Սաուդյան Արաբիայի «Ալ-Խարջ» ավիաբազային՝ F-16 և F-35 կործանիչների և AWACS հետախուզական ինքնաթիռների հիմնական վառելիքային կենտրոնին, Բահրեյնի «Շեյխ Իսա» ավիաբազային՝ ԱՄՆ բանակի հրամանատարության, վերահսկողության, տվյալների կենտրոնի և մարտական կապի կենտրոնին, և Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ-Զաֆրա» ավիաբազային։
Հարվածները կատարվել են հեղուկ և պինդ վառելիքով աշխատող միջին հեռահարության տարբեր տեսակի հրթիռներով, դրանց թվում՝ «Ղադր» բազմագլխիկ հրթիռով, ինչպես նաև «Հեյբարշական», «Քիյամ» և «Զոլֆաղար» հրթիռներով։
