Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանրաճանաչ է երկրի բոլոր տարիքային խմբերում՝ բառացիորեն փոքրից մեծ։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում նշել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Խոսելով Պուտինի պատկերով տարբեր ապրանքների վաճառքի մասին՝ Կրեմլի ներկայացուցիչը նկատել է, որ պետության ղեկավարն «իսկապես հանրաճանաչ է»։

«Մեր երկրում Պուտինը հանրաճանաչ է բոլոր տարիքային խմբերում, և նա վայելում է ամենատարբեր տարիքի քաղաքացիների վստահությունը»,- ասել է Պեսկովը։

«Եվ սա նրա հանդեպ այդ սիրո արտահայտություններից մեկն է»,- ամփոփել է Կրեմլի ներկայացուցիչը՝ խոսելով Պուտինին պատկերող ապրանքների մասին։

Share.