Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքում պետք է ձևավորվեն մի քանի առանձին ազգային պետություններ։ Այս մասին նա խոսել է լիբանանյան Al Modon պարբերականին տված հարցազրույցում։

Բուդանովի խոսքով՝ նման զարգացումը, իր գնահատմամբ, կբարձրացնի Ուկրաինայի և եվրոպական երկրների անվտանգության մակարդակը։ Նա ընդգծել է, որ Կիևը պետք է ստեղծի համապատասխան պայմաններ այդ նպատակի համար՝ Ուկրաինային բնորոշելով որպես «Եվրոպայի վահան»։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եվրոպական որոշ երկրներ փորձել են օգտվել Ռուսաստանի հնարավոր թուլացումից։ Նրա խոսքով՝ Արևմուտքի նման ծրագրերը ձախողվել են։

Share.