Ռուսական կողմն արդեն գիտի, թե ինչով կավարտվի Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողությունը, սակայն հրապարակային հայտարարությունների փոխարեն կսահմանափակվի հակամարտության նպատակների իրագործմամբ։ Այս մասին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «Коммерсантъ»-ը:

«Մենք գիտենք՝ ինչով է ամեն ինչ ավարտվելու, սակայն այդ առումով ոչ մի հրապարակային հայտարարություն չենք անի, այլ պարզապես կիրականացնենք և կձգտենք այն նպատակներին, որոնք դրել ենք մեր առջև, և կիրագործենք այն խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև»,- ասել է Պուտինը:

Share.