«Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային հայտնի են սպասվող հարձակողական գործողությունների վերաբերյալ ռուսական կողմի ծրագրերը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Նրա խոսքով՝ Ուկրաինան ստացել է Ռուսաստանի 2025-2027 թվականների փաստաթղթերն ու ծրագրերը։ 

«Նրանց ուղղությունները մնում են արդիական՝ մեր պետության արևելքի, մասնավորապես՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի զավթումը։ Նրանք, անկասկած, ցանկանում են շարունակել Զապորոժիեի մարզի, ինչպես նաև Դնեպրի ուղղությամբ առաջխաղացումը։ Նրանց համար դժվար է, բայց նրանք աչք են դրել նաև Օդեսայի տարածաշրջանի վրա։ Մենք տեսնում ենք այդ ուղղությունները։ Սակայն այդ քարտեզներն առայժմ որևէ առնչություն չունեն իրականության հետ, քանի որ նրանք չեն կարողանում կատարել իրենց առջև դրված խնդիրը»,- նշել է Զելենսկին։

Share.