Ռուսաստանը նպատակամղված է  զարգացնել տնտեսական և հումանիտար համագործակցությունը Հայաստանի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  լրագրողներին այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը նպատակամղված է զարգացնել տնտեսական և հումանիտար հարաբերությունները Հայաստանի հետ։ Մենք նպատակամղված ենք փոխադարձ հարգանքի հիման վրա այս տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների հետ կապված հարցերի լուծմանը»,- ասել է Մարիա Զախարովան։

Share.