Կարելի է ակնկալել, որ Ռուսաստանը կձգտի վերադարձնել այն, ինչին տիրում էր մինչև ԽՍՀՄ փլուզումը։ Դրա մասին «РБК-Украина»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ջուզեպպե Կավո Դրագոնեն։
«Պետք է հստակ գիտակցենք, թե ինչ է մեզ սպասվում ապագայում։ Մենք կանխատեսում ենք ռուսական ռազմական մեքենայի հետագա հզորացում։ Մենք կհակադրվենք դրան՝ զարգացնելով մեր կարողությունները, այսինքն՝ այն ամենը, ինչ նախատեսում ենք գնել և ձեռք բերել մոտակա և երկարաժամկետ հեռանկարում։ Եվ դա ուղղակիորեն կապված է սպառնալիքների բնույթի հետ։ ՆԱՏՕ-ի համար սպառնալիք են, իհարկե, Ռուսաստանը և ահաբեկչական խմբավորումները։ Մենք աշխատում ենք այս երկու ուղղություններով, որպեսզի կանխարգելենք»,- նշել է նա։
