Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ գիշերը հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 125 ուկրաինական անօդաչու սարք։

Նախարարության տվյալներով՝ դրոնները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլոգդայի, Կալուժսկայի, Կուրսկի, Լենինգրադի, Նովգորոդի, Պսկովի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի և Յարոսլավլի մարզերում, Մոսկվայի շրջանում, ինչպես նաև օկուպացված Ղրիմի վրայով և Սև ծովի ջրերում։

Բացի այդ,միայն Լենինգրադի մարզում խոցվել է ավելի քան 20 անօդաչու սարք, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։

«Հարձակումը հետ է մղվում Կիրիշի շրջանում։ Արդյունաբերական գոտում վնասներ կան»,- գրել է նա սոցիալական ցանցերում։

Share.