Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրեն Սթիվեն Չունգը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի լուսանկարը, որում վերջինս նույնպիսի մարզահագուստով է, ինչպիսին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հագին էր տարվա սկզբին Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողության ժամանակ:

Фотография, опубликованная президентом Трампом в Truth Social, на которой, по его словам, изображен президент Венесуэлы Николас Мадуро, удерживаемый на борту американского авианосца Иводзима - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2026

Նիկոլաս Մադուրո © Photo : Social media of Donald Trump / Truth Social

Չունգի էջում հրապարակված լուսանկարում Ռուբիոն կրում է Nike բրենդի մոխրագույն մարզահագուստ և մուգ մոխրագույն մարզակոշիկներ:

«Քարտուղար Ռուբիոն Air Force One-ում ցուցադրում է Nike Tech «Վենեսուելա» մարզահագուստը»,-գրել է պաշտոնյան:

Թրամփը Air Force One նախագահական ինքնաթիռով Վաշինգտոնից մեկնել է Պեկին, որտեղ, ինչպես սպասվում է, բանակցություններ կվարի Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ:

Հունվարի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել էր գերեվարված և ամերիկյան նավում գտնվող Մադուրոյի լուսանկարը: Վենեսուելայի ղեկավարը կրում էր մոխրագույն մարզահագուստ և սև դիմակ:

Հիշեցնենք՝ 2026 թվականի հունվարի սկզբին ԱՄՆ-ն գործողություն էր իրականացրել, որի ընթացքում Վենեսուելայի մի շարք օբյեկտներ ենթարկվել էին օդային հարձակման, իսկ նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերեվարվել ու տեղափոխվել էին Նյու Յորք՝ թմրանյութերի վաճառքի մեղադրանքով դատվելու համար: Դրանից հետո, տարբեր մակարդակներում շփումների ար

Share.