Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի առաջիկա ընկերական հանդիպումներին։ Մարտի 29-ին Պորտուգալիան կխաղա Մեքսիկայի, ապրիլի 1-ին՝ ԱՄՆ-ի հավաքականի հետ։
Ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով Պորտուգալիայի հավաքականի չի միանա սաուդյան «Ալ Նասրի» հարձակվող, ազգային թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն։
Դարպասապահներ․ Դիոգու Կոշտա («Պորտու»), Ժոսե Սա («Վուլվերհեմփթոն»), Ռուի Սիլվա («Սպորտինգ»)։
Պաշտպաններ․ Դիոգու Դալո («Մանչեսթեր Յունայթեդ»), Թոմաշ Արաուժու («Բենֆիկա»), Ժոաու Կանսելու («Բարսելոնա»), Մատեուս Նունես («Մանչեսթեր Սիթի»), Գոնսալու Ինասիու («Սպորտինգ»), Անտոնիու Սիլվա («Բենֆիկա»), Ռենատու Վեյգա («Վիլյառեալ»), Նունու Մենդեշ (ՊՍԺ)։
Կիսապաշտպաններ․ Մատեուշ Ֆերնանդեշ («Վեստ Հեմ»), Ռուբեն Նեւեշ («Ալ Հիլյալ»), Ժոաու Նեւեշ, Վիտինյա (ՊՍԺ), Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Սամու Կոշտա («Մալյորկա»)։
Հարձակվողներ․ Պեդրու Գոնսալվեշ («Սպորտինգ»), Ժոաու Ֆելիշ («Ալ Նասր»), Ֆրանսիշկու Տրինկաու («Սպորտինգ»), Ֆրանսիշկու Կոնսեյսու («Յուվենտուս»), Ռաֆայել Լեու («Միլան»), Պեդրու Նետու («Չելսի»), Ռոդրիգու Մորա («Պորտու»), Գոնսալու Ռամուշ (ՊՍժ), Գոնսալու Գեդեշ («Ռեալ Սոսիեդադ»), Ռիկարդու Օրտա («Բրագա»)։

