Մադրիդի «Ռեալի» առնվազն երկու ֆուտբոլիստ չի կարողանա օգնել Բրազիլիայի ազգային հավաքականին առաջիկա ամռանը կայանալիք աշխարհի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Cope-ն։
Ռոդրիգոյից հետո տևական ժամանակով շարքից դուրս է մնացել նաև թիմի կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն։
Ֆուտբոլիստը բաց կթողնի մինչև չորս ամիս՝ ձախ ազդրի վնասվածքի կրկնության պատճառով։ Նշվում է, որ բրազիլացու ապաքինման համար վիրահատական միջամտություն կպահանջվի։
