ՌԴ-ի գործողությունները խախտում են Պուտինի կողմից հայտարարված զինադադարը: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Ստերնենկոն:

«Ռուսները խախտել են լռության ռեժիմը և մի շարք հարձակումներ են իրականացրել Ուկրաինայի վրա: Այս գործողությունները խախտում են Պուտինի կողմից հայտարարված զինադադարը մայիսի 9-ի համար»,- պնդում է ուկրաինացի պաշտոնյան:

Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ մայիսի 8-ին և 9-ին հայտարարվել է հրադադար՝ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի կապակցությամբ: Իր հերթին Զելենսկին հայտարարել է մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը ժամը 00:00-ից հրադադար պահպանելու իր պատրաստակամության մասին:

Share.