Ջիջի Հադիդը նշել է իր 31-ամյակը և սոցիալական ցանցերում ներկայացրել է է իր ընկերոջ՝ դերասան Բրեդլի Քուփերի հուզիչ նվերը։
Աստղը Instagram-ում հրապարակել է 51-ամյա դերասանի կողմից իրեն նվիրած հսկայական ծաղկեփնջի լուսանկար։ Մեծ փայտե սեղանի վրա դրված փարթամ ծաղկեփունջը ներառում էր դեղին, վարդագույն, կարմիր և սպիտակ ծաղիկներ՝ կանաչ շեշտադրումներով։
Ըստ աղբյուրների՝ Քուփերի նվերը ամենանշանակալիցն էր այդ օրը մոդելի ստացած բազմաթիվ ծաղկեփնջերից։ Նա նաև նվիրել է արևածաղիկներ, որոնք անվանել էր իր «հոգու ծաղիկներ», ինչպես նաև Tommy Hilfiger-ի և Maybelline կոսմետիկայի կոմպոզիցիաներ։
Հադիդն ու Քուփերը հանդիպում են ավելի քան երկու տարի։ Զույգն առաջին անգամ հանրության ուշադրությունը գրավել է 2023 թվականի վերջին, և նրանց սիրավեպը աստիճանաբար դարձավ Հոլիվուդի ամենաքննարկվող պատմություններից մեկը։ Մոդելը նախկինում խոստովանել էր, որ դերասանի հետ իր հարաբերությունները օգնել են իրեն վերանայել իր անձնական կյանքը և «վերականգնել ժամադրությունների նորմալության զգացումը»։
