Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 18-19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 20-22-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում ևս մայիսի 18-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 17-19 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +14…+16 աստիճան։

Եղանակի տեսություն
