Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 5-7-ին ժամանակ առ ժամանակ, 8-ի և 9-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ: Մայիսի 8-ի և 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 5-6-ին աստիճանաբար կնվազի՝ 4-6 աստիճանով, մայիսի 7-9-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում ևս մայիսի 5-7-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Մայիսի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 20-22 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +17…+19 աստիճան։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2026

Եղանակի տեսություն

Share.