տային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Փետրվարի 17-19-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը փետրվար 17-18-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի ուշ երեկոյան, 19-ին սպասվում է անձրև։

Մայրաքաղաքում փետրվարի 17-ի ցերեկը կլինի 13-15 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7…+9 աստիճան։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2026

Եղանակի տեսություն

Share.