Ջեսիկա Ալբան Instagram-ում կիսվել է դստեր՝ Օնորի հետ համատեղ ֆոտոշարքով, որոնցում նրանք, ասես, ոչ թե մայր ու դուստր, այլ՝ քույրեր լինեն։

Օնորն աչքի է ընկնում մայրիկին չափազանց նմանությամբ, իսկ Ալբան՝ իր մշտական երիտասարդ ու նուրբ տեսքով։

«Երեկո՝ իմ «բեսթիի» ու Գաբրիելա Հարսթի հետ»,-հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Երեկոյի համար 17-ամյա Օնորն ընտրել էր ժանյակավոր գինեգույն զգեստ, իսկ վրայից՝ շագանակագույն պիջակ, որը համադրել էր նույն երանգի ճտքավոր կոշիկների հետ։ Ալբան գույներով համապատասխանել է դստերը՝ ընտրելով լայն եզրերով շագանակագույն տաբատ, սև տոպ, որի վրայից՝ պրինտավոր բաճկոն։ 

Share.