«Բավարիա»-ՊՍԺ խաղում ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի խփած գոլն օգնել է փարիզցիներին ընդհուպ մոտենալ գլխավոր եվրագավաթի մեկ խաղարկության ընթացքում խփած գոլերի քանակով բոլոր ժամանակների ռեկորդին։
Ինչպես հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Հին աշխարհամասի գլխավոր մրցաշարի ընթացիկ խաղարկությունում Լուիս Էնրիկեի թիմը խփել է 44 գոլ 16 խաղում:
Սա Չեմպիոնների լիգայի մեկ խաղարկության պատմության մեջ երկրորդ լավագույն արդյունքն է բոլոր թիմերի շրջանում։ Ավելի շատ գոլ հեղինակել է միայն «Բարսելոնան» 1999/2000 մրցաշրջանում՝ 45 գոլ։ Հատկանշական է, որ այն ժամանակ կատալոնացիներից նույնպես պահանջվել է 16 հանդիպում այդ ցուցանիշին հասնելու համար։
Նշենք, որ փարիզյան ակումբի ամբողջ պատմության մեջ սա Չեմպիոնների լիգայի երրորդ եզրափակիչն է։ Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ: Վճռորոշ հանդիպումը կկայանա մայիսի 30-ին՝ Բուդապեշտում։
