Ֆրանսիական Լիգա 1-ի 33-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցաշարային աղյուսակում իրեն հետապնդող «Լանսի» դարպասը։

29-րդ րոպեին հաշիվը բացել է Խվիչա Կվարացխելիան, իսկ հանդիպման ավելացված ժամանակում՝ 90+3-րդ րոպեին, աչքի է ընկել Իբրահիմ Մբայեն։

Այս հաղթանակի շնորհիվ Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ ՊՍԺ-ն անհասանելի է դարձել մոտակա հետապնդող համար և հռչակվել Ֆրանսիայի 14-ակի չեմպիոն։

Share.