Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ–ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրապարակել է հայտացուցակը Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակչի համար։ Թիմի կազմ է վերադարձել պաշտպան Աշրաֆ Հակիմին, որը մեկ ամիս չի խաղացել ազդրի վնասվածքի պատճառով։

Դարպասապահներ. Շեւալիե, Սաֆոնով, Ռենատո Մարին։

Պաշտպաններ. Հակիմի, Բերալդո, Մարկինյոս, Զաբարնի, Էրնանդես, Նունու Մենդեշ, Պաչո։

Կիսապաշտպաններ. Ֆաբիան Ռուիս, Վիտինյա, Մայուլյու, Դրո Ֆերնանդես, Զաիր-Էմերի, Ժոաու Նեւեշ։

Հարձակվողներ. Կվարացխելիա, Ռամուշ, Դեմբելե, Դուե, Լի Կան Ին, Բարկոլա, Նջանթու, Մբայե։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 30-ին Բուդապեշտում ու կմեկնարկի Հայաստանի ժամանակով 20։00-ին։

Share.