Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ նեղ կազմով բանակցություններն անցել են բարեկամական և վստահելի մթնոլորտում։

Բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով։ Պուտինի հետ միասին Պեկին են ժամանել հինգ փոխվարչապետ, ութ նախարար, պետական կորպորացիաների և խոշոր բիզնեսի ղեկավարներ։

«Քիչ առաջ ավանդական բարեկամական և վստահելի մթնոլորտում նեղ ձևաչափով բովանդակալից բանակցություններ վարեցինք երկկողմ համագործակցության կարևոր հարցերի շուրջ։ Հիմա կզրուցենք ավելի լայն կազմով»,-նշել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի և Չինաստանի համապարփակ գործընկերությունը նոր դարաշրջանում միջպետական կապերի լավ օրինակ է։

Share.