Պեկինում սկսվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ռուսաստանի առաջնորդը պաշտոնական այցով Չինաստան է ժամանել երեկ երեկոյան։

Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները հասել են իրենց ներկայիս բարձր մակարդակին քաղաքական վստահության ամրապնդման շնորհիվ, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հրավիրել է այցելել Ռուսաստան 2027 թվականին։

«Մենք ձեզ հրավիրում ենք, սիրելի՛ բարեկամ, այցելել Ռուսաստանի Դաշնություն հաջորդ տարի», – ասել է Պուտինը Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ։

Share.