Պետք է մշակել այնպիսի մեխանիզմ, որը թույլ կտա Հայաստանին իրականացնել ապաշրջափակման ծրագիրը, սակայն դրա կողքին կառավարվեն ԱՄՆ-ի ներկայության դեպքում Իրանի համար հնարավոր ռիսկերն ու սպառնալիքները։ Այսօր իրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Իրանի անհանգստությունն իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության վերաբերյալ միանգամայն լեգիտիմ է և տրամաբանական։ Այդ մտահոգություններին պետք է հստակ պատասխան տրվի»,- ասաց իրանցի դիվանագետը։

Հիշեցրեց՝ Հայաստանի իշխանությունները հավաստիացրել են, որ նախագծի իրականացման դեպքում Իրանի համար որևէ մարտահրավեր չի ստեղծվի։

Share.