Պետդեպարտամենտը թույլատրել է ԱՄՆ դեսպանատան մի շարք աշխատակիցների, որոնք կրիտիկականորեն կարեւոր գործառույթներ չեն կատարում, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամներին հեռանալ Իսրայելից։ Այս մասին նշվել է Իսրայելում ԱՄՆ դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ։
«Փետրվարի 27-ին պետդեպարտամենտը թույլատրել է Իսրայելում ԱՄՆ դեսպանատան մի շարք աշխատակիցների, որոնք կրիտիկականորեն կարեւոր գործառույթներ չեն կատարում, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների մեկնումը՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,- նշվել է հայտարարության մեջ։
