Միջազգային ծովային կազմակերպության (IMO) գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսի խոսքով՝ մոտ 2 հազար նավ՝ մոտ 20 հազար նավաստիներով, մնացել է Պարսից ծոցում՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի պատճառով։
Նա նշել է, որ Հորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական, եւ անձնակազմերը չեն կարողանում հեռանալ ջրային տարածքից։ Նա նշել է, որ ճգնաժամի ձգձգման հետ մեկտեղ՝ նավաստիների համար կա սննդի, ջրի եւ վառելիքի պակասի վտանգ։
Դոմինգեսը ավելացրել է, որ տարածաշրջանի երկրները անձնակազմերին տրամադրում են անհրաժեշտ, այդ թվում՝ բժշկական օգնություն։
Նավերի հնարավոր տարհանման վերաբերյալ հարցին պատասխանելով՝ նա ասել է, որ տարածաշրջանային պետությունների, այդ թվում՝ Իրանի եւ Օմանի հետ քննարկվում է համապատասխան պլան։ Նա ավելեացրլ է, որ գործընթացը կարող է տեւել մի քանի շաբաթ եւ կպահանջի տարածքի նախնական ստուգում՝ կապված ականների սպառնալիքի առկայության հետ։
